24kadr::films

 Մասնակցության պայմանները և կանոնները

  Եթե ցանկանում եք մասնակցել ֆիլմերի քննարկմանը և հնարավորություն ունենալ ֆիլմերը գնահատել, ապա անհրաժեշտ է նախ գրանցվել կայքի գրանցման բաժնում:

Պայմանները

  1. Ֆիլմի տևողությունը պետք է լինի ոչ ավել, քան 30 րոպե:
  2. Ֆիլմի տիտրերում անպայման պետք է նշված լինեն ռեժիսորի, օպերատորի, գլխավոր դերասանի(ուհու) կամ դերասանների, սցենարի հեղինակի անուն ազգանունները

   Ամեն շաբաթ կայքի այցելուների դատին կներկայացվի երեքական ֆիլմ: Կայքի գրանցված այցելուները հնարավորություն կունենան դրանք գնահատել և կարծիքների բաժնում գրել իրենց կարծիքը:

   Իրենց անպարկեշտ արտահայտություններ թույլ տվողները և ֆիլմին չվերաբերվող քննարկումները կհեռացվեն կայքից:

   Շաբաթը լրանալուն պես այդ շաբաթ ներկայացված ֆիլմերի գնահատումը և կարծիքներ թողնելու հնարավորությունը կդադարեցվի: Փոխարենը կակտիվանա հաջորդ շաբաթվա երեք ֆիլմերի գնահատման և կարծիքներ թողնելու հնարավորությունը:
   Չորս շաբաթը լրանալուն պես, ամենաբարձր գնահատական ստացած ֆիլմը մեխանիկորեն կդառնա ամսվա լավագույն ֆիլմ և կտեղադրվի կայքի գլխավոր էջում: Իսկ մնացած 11 ֆիլմերը կտեղափոխվեն կայքի  արխիվ  բաժնի համապատասխան ամսվա մեջ: Այս ֆիլմերի համար մրցույթը դեռ ավարտված չէ: Եթե հաջորդ ամիս ներկայացված ֆիլմերը գնահատվեն ավելի ցածր, քան նախորդ ամսվա ֆիլմերից միավորների քանակով երկրորդ տեղը զբաղեցրած ֆիլմը, ապա այդ ֆիլմը կդառնա այդ ամսվա լավագույն ֆիլմ և կրկին կտեղափոխվի գլխավոր էջ: Այսպես շարունակ, 12 ամիս անց մենք կունենանք 12 լավագույն ֆիլմեր: Այս ֆիլմերից լավագույնը ընտրելու համար թատերական ինստիտուտների դասախոսական կազմից կստեղծվի պրոֆեսիոնալների հանձնաժողով, ովքեր և մեր կազմակերպած ուսանողական ֆիլմերի փառատոնում կընտրեն տարվա լավագույն ֆիլմը:

  Բայց սա դեռ ամենը չէ: Ցանկացած ֆիլմի ստեղծման մեջ, ռեժիսորից ոչ պակաս մասնակցություն ունեն նաև սցենարի հեղինակը, օպերատորը և, իհարկե, դերասանները:  Ֆիլմի գնահատման ժամանակ պետք է գնահատվեն նաև նրանք: Ֆիլմի գնահատման համակարգը պարտադիր նախատեսում է նաև սցենարի հեղինակի, օպերատորի և դերասանի գնահատման մեխանիզմ: Ուստի վերը նշված ուսանողական ֆիլմերի փառատոնի հանձնաժողովը պետք է նաև ընտրի տարվա լավագույն սցենարի հեղինակին, օպերատորին և դերասանին:

   Ձեր ֆիլմը կայքում տեղադրելու համար զանգահարեք 093 98 48 58 հեռախոսահամարով և պայմանավորվեք Արամ Վարպետյանի հետ: